ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Մտավախություն կար, որ հրդեհը կարող է տարածվել և հասնել ռեստորանային համալիրներին. սեփականատեր

Ստանալ կարճ հղումը

Վայոց ձորի անտառում բռնկված հրդեհի պատճառների, դրա տարածման ու կանխման մասին Sputnik Արմենիայի հետ խոսել է մոտակայքի հյուրանոցային և ռեստորանային համալիրի սեփականատեր Հրայր Ավագյանը։

Հրայր Ավագյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Կրակի օջախները փոքր էին, քամին նպաստեց դրանց տարածմանը։ Արտավան համայնքի չորացած խոտերից բռնկվեց և տարածվեց անտառում։ Նաև երաշտն է նպաստել արագ տարածմանը»,–ասաց Ավագյանը։

Ըստ նրա` մտավախություն կար, որ հրդեհը կարող է տարածվել և հասնել ռեստորանային համալիրներին ու հանգստի օբյեկտներին։ Բայց քամին կրակի ուղղությունը փոխեց, և այն տարավ վերև։