ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Օրական 5 ծխախոտը վնասակար չէ. Ադիբեկյան

Ստանալ կարճ հղումը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, խոսելով ծխախոտի բերած վնասների մասին, ասում է, որ ծխախոտը պարունակում է 400 տեսակի քիմիական նյութ, որոնցից 200–ը վնասակար են, 50–ը` քաղցկեղածին։

Ահարոն Ադիբեկյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Հայաստանում քաղցկեղի ուսումնասիրության գործոնների վերաբերյալ 1–ին հարցումն արել ենք 1987 թվականին, այն ժամանակ ծխախոտը բավական «համեստ» տեղ էր գրավում։ Հասուն տղամարդկանց 70 տոկոսը օրական միջինը ծխում էր 15 հատ ծխախոտ»,–ասում է Ադիբեկյանը։

Սոցիոլոգի խոսքով` 2007 թ.–ի տվյալներով, ծխողների թվով մեր երկիրը զբաղեցնում էր 11–րդ տեղը, 10 տարի անց` 2017–ի տվյալով մնացել ենք նույնը մակարդակում։

Այսքանով հանդերձ` Ադիբեկյանը պնդում է, որ օրական 5 ծխախոտը վնասակար չի համարվում։