ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Ենթատեքստ. «Մաքուր Հայաստանն» ու սպասվող տույժ-տուգանքները

Ստանալ կարճ հղումը
ԵՆԹԱՏԵՔՍՏ

Հայաստանը չունի աղբավայրերի կառավարման դրական փորձ, բայց և այնպես մի օր պետք է սկսել, և այդ օրը եկել է:

Ենթատեքստ. «Մաքուր Հայաստանն» ու սպասվող տույժ-տուգանքները

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Ենթատեքստ» հաղորդաշարն անդրադառնում է 

«Համայնքային թափոնների կառավարման մասին»  օրինագծի առանցքային դրույթներին, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում  կատարված փոփոխություններին: 

«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը տրվեց ապրիլի 20-ին: Հայաստանը  համատարած աղբից մաքրելու հանձնարարականի հետքերով վարչապետն անգամ նկատողություն արեց մարզպետներին ու համայնքների ղեկավարներին, ոստիկանապետին էլ հանձնարարեց կոշտ գործողությունների դիմել աղբահանության վերաբերյալ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը արդարադատության նախարարին  հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունները՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ ու համապարփակ նորմեր ներդնելու վերաբերյալ:

Օրենսդրական կարգավորումները բավարա՞ր են բոլորիս երազած մաքուր Հայաստանն ունենալու համար, թե՞ այնուամենայնիվ  նպատակին հասնելու ամենաուղիղ ճանապարհը քաղաքացու գրպանին «կպնելն» է: Բոլոր բացահայտումները «Ենթատեքստում» են:

«Ենթատեքստ» հաղորդումը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա  ռադիոկայանի եթերում (FM 106.0):

Հաղորդաշարի հեղինակը Լուսինե Մկրտչյանն է։