ՌԱԴԻՈ
© Photo : press office of Yerevan municipality

Քաղաքապետարանը հետզհետե կնվազեցնի անմխիթար վիճակում գտնվող դպրոցների թիվը

Ստանալ կարճ հղումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսել է ուսումական տարվա նախապատրաստական աշխատանքներին ու դպրոցների վերանորոգման մասին։

Տարոն Մարգարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Կարող ենք ասել, որ մենք պատրաստ ենք ուսումական տարվան»,- ասել է քաղաքապետը։

Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարվա ընթացքում Երևանում վերանորոգվել է 7 դպրոց։

«Վերանորոգման առումով մեծ աշխատանք ունենք անելու։ Երևանում կան դպրոցներ, որոնք շատ լավ պայմաններ ունեն, բայց կան նաև դպրոցներ, որոնք անմխիթար վիճակում են»,- ասել է քաղաքապետը։

Ըստ նրա` քաղաքապետարանի առաջնային խնդիրն է աշակերտների համար հարմարավետ պայմաններ ապահովել, որպեսզի նրանք կարողանան նորմալ պայմաններում սովորել։