ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Գարեգին Մելքոնյան. «Հայաստանի արտահանողների կեսից ավելի օգտվում է GSP համակարգից»

Ստանալ կարճ հղումը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը GSP-ին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ այս միջոցառումը նպատակ ունի Հայաստանի գործարար համայնքին GSP-ի արտոնյալ առևտրային ռեժիմի մանրամասներին ծանոթացնելու։

Գարեգին Մելքոնյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«GSP-ի արտոնությունների ընդհանրական համակարգ Հայաստանը ունի մի քանի երկրներից։ Այս համակարգի շրջանակներում հնարավորություն է տրվում շահառու երկրին իրենց մոտ ծագում ունեցող ապրանքները դեպի Միացյալ Նահանգներ ներմուծել զրոյական մաքսատուրքով։ ԱՄՆ–ի պարագայում խոսքը 300–ից ավել անուն ապրանքի մասին է»,–ասում է Մելքոնյանը։

Փոխնախարարի խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի արտահանողների կեսից ավելի օգտվում է այս համակարգից։