ՌԱԴԻՈ
© Sputnik / Aram Nersesyan

Սարգսյան. «Մարզերի ու մայրաքաղաքի միջև անհամաչափ զարգացումը խոչընդոտում է բիզնեսը»

Ստանալ կարճ հղումը

«Կիլիկիա» բիզնես ակումբի հայաստանյան մոդերատոր Արթուր Սարգսյանը Spytnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կենսամակարդակների շատ մեծ տարբերություն կա, ինչը խանգարում է զարգացնել բիզնեսը, ներդրումներ անել։

Արթուր Սարգսյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Հայաստանում հարկային քաղաքականությունը բալանսավորված է, սակայն լուրջ խնդիրներ են ծագում, քանի որ մարզերն ու մայրաքաղաքը զարգանում են ոչ համաչափ, ասաց «Կիլիկիա» բիզնես ակումբի հայաստանյան մոդերատոր Արթուր Սարգսյանը։

Նա նշեց, որ դա խանգարում է բիզնեսին, որը կզարգանա այն դեպքում, երբ սպառողները վճարունակ լինեն։

«Կիլիկիա» բիզնես ակումբի գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ նոյեմբերին ակումբի մասնաճյուղ կբացվի Հայաստանում։ Այն մեր երկրում ներդրում անողներին անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրի։

Զրույցը վարեց Ամալյա Պապյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել նրա հեղինակային «Կաղապարից դուրս» հաղորդաշարում՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։