ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Հակոբյան. «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ կասկածները հայտնեք այն ժամանակվա ուժայիններին»

Ստանալ կարճ հղումը

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ այժմյան ընդդիմադիրներն այն ժամանակվա ուժային կառույցների ղեկավարներն են եղել, եթե մութ հարցեր կան հոկտեմբերի 27-ի առնչությամբ, իրենք պետք է պատասխանեն։

Վիգեն Հակոբյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Հասարակության մեջ խորը անվստահություն կա իշխանության նկատմամբ, և դա իր օբյեկտիվ պատճառներն ունի, սակայն, երբ ներկա ընդդիմադիրներն են խոսում այն ժամանակների մասին, երբ ուժային կառույցների ղեկավարները հենց իրենք են եղել, հասկանալի չի, կարծում է քաղաքագետ Վիգեն հակոբյանը։

Նա նշում է, որ երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը հիմա հասարակությանը հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ դեռ մութ հարցեր կան (նա այդ հայտարարությունն արել է այսօր), պետք է հիշեցնել, որ այդ դեպքից անմիջապես հետո ՀՀ վարչապետն ինքն է եղել և անգամ անձնական շահագրգռվածություն պետք է, որ ունենար պարզելու ամեն ինչ։

Քաղաքագետը հիշեցրեց նաև, որ այդ ընթացքում գլխավոր դատախազը եղել է ներկայում դարձյալ ընդդիմադիր գործիչ Գագիկ Ջհանգիրյանը

Զրույցը վարեց Դիանա Հարությունյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։