ՌԱԴԻՈ
© Sputnik / Aram Nersesyan

Ավետիս Կիտանյան. «Իմ նպատակն է միջազգային հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ»

Ստանալ կարճ հղումը

2018 թվականից Հայաստանի և Լիբանանի զբոսաշրջության պատասխանատուները գործնական քայլեր են սկսելու, որպեսզի Լիբանանից Հայաստան զբոսաշրջային մեծ ներհոսք լինի, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Լիբանանի զբոսաշրջության հայազգի նախարար Ավետիս Կիտանյանը։

Ավետիս Կիտանյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Իմ նպատակն է, որ կարողանամ միջազգային հետաքրքրություն ստեղծել Հայաստանի հանդեպ։ Հայաստանում մենք հաջողության կհասնենք մինչև 1–2 տարի հետո, զբոսաշրջությունն այնքան զարգացնենք, որ այն դրական ազդեցություն ունենա տնտեսության վրա»,– ասաց Կիտանյանը։

Նա հատուկ շեշտեց, որ այդ ամենը չի անում հայկական արմատներից ելնելով։ Կիտանյանը Հայաստանում այնպիսի ներուժ է տեսնում, որը պարտադիր պետք է օգտագործել զբոսաշրջության զարգացման համար։