ՌԱԴԻՈ
Facebook/RomikManukyan

Մանուկյան. «Կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցածները կվճարեն 200-ապատիկ»

Ստանալ կարճ հղումը

Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եթե նախկինում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցածները, Հայաստան գալով, վճարում էին 1,8 միլիոն դրամ, ապա այժմ կվճարեն 3,6 միլիոն։

Ռոմիկ Մանուկյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցածները, Հայաստան վերադառնալով, այսուհետև վճարելու են ոչ թե նախկինի պես աշխատավարձի 100-ապատիկը, այլ 200-ապատիկը, տեղեկացրեց Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը։

Նա նշեց, որ համապատասխան օրենքում կատարած փոփոխության համաձայն՝ այդ գումարի չափը 1,8 միլիոն դրամից դարձել է 3,6 միլիոն։

Պատգամավորի խոսքով՝ դա արվում է, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է երկրից դուրս, և նրանք ցանկանում են Հայաստան գալ, հնարավորություն ունենան վերադառնալ՝ առանց հայրենիքում քրեական պատասխանատվության ենթարկվելու։

Զրույցը վարեց Աննա Վարդանյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։