ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Շարմազանով. Ձեռք ձեռքի ենք տվել, նորմալ քննարկում էր, ադեկվատ երիտասարդներ են

Ստանալ կարճ հղումը

Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին հանդիպում ունենալ իր աշխատասենյակում։

Էդուարդ Շարմազանով

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ ևս 4 ուսանող բարձրացան վերև։  Մենք առաջարկեցինք, որ իրենք դադարեցնեն դասադուլն ու հացադուլը, իսկ Դավիթն առաջարկեց կազմակերպել կլոր սեղան։ Մենք համաձայնեցինք։ Ձեռք ձեռքի ենք տվել իմ աշխատասենյակում, նորմալ քննարկում էր, նորմալ, ադեկվատ երիտասարդներ են։ Տղաները խնդիր ունեն իրենց կարծիքն ավելի հանրային դարձնելու, մենք էլ պատրաստ ենք նրանց լսելու»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շարմազանովը։

Նոյեմբերի 22–ին Կրթության և գիտության հանձնաժողովի նախաձեռնությամբ, որը ղեկավարում է Վարդան Բոստանջյանը, կկազմակերպվի կլոր սեղան։