ՌԱԴԻՈ
Facebook / MKM Kentron

Գևորգյան. «Սոցիալական մանկավարժները կարող են ճիշտ կողմնորոշել աշակերտներին»

Ստանալ կարճ հղումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ միջին դասարաններում աշակերտը պետք է պատկերացում ունենա մասնագիտությունների մասին։

Հայկուհի Գևորգյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Դպրոցներում սոցիալական մանկավարժների ու հոգեբանների միջոցով պետք է երեխաներին օգնել մասնագիտության կողմնորոշման հարցում, համոզված է    աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այդ մասնագետները հաջողությամբ կարող են օգնել բացահայտելու աշակերտների նախասիրությունները միջին դասարաններում, իսկ ավագ դպրոցում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում և զարգացնել կարողությունները։

Կենտրոնը հանրապետության կրթօջախներից 600-ում վերապատրաստել է 1000 մասնագետի։

Զրույցը վարեց Լուսինե Մկրտչյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։