ՌԱԴԻՈ

Յուզբաշյան. ««Մեր բակը» ֆիլմը կուլտային կինոյի շարքին է դասվել»

Ստանալ կարճ հղումը

Կինոյի տեսաբան Շագա Յուզբաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ «Մեր բակը» ֆիլմը շատ լավ է ցուցադրում ժամանակի շունչը, այն սիրելի է բոլորին և հիշվող։

Շագա Յուզբաշյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Ամեն ժամանակաշրջան իր կուլտային ֆիլմերն ունի, օրինակ, 60-ականներին այդպիսին էր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, իսկ 90-ականներին այդպիսի ֆիլմ դարձավ «Մեր բակը», ասաց կինոյի տեսաբան Շագա Յուզբաշյանը։

Նրա խոսքով՝ «Մեր բակում» հիանալի դերասանների փունջ է խաղում, կա լավ երաժշտություն, ներկայացված է ժամանակի շունչը։ Ֆիլմն այնքան է սիրել հանդիսատեսը, որ մինչև հիմա էլ «Մեր բակի» մեջ հնչած արտահայտություններն է մեջբերում և չի ձանձրանում կրկին ու կրկին այն դիտելուց։

Կինոյի տեսաբանը կարևորեց նաև մարդկային հարաբերությունների շատ լավ ներկայացումը ֆիլմում։

Զրույցը վարեց Կարեն Ավետիսյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։