ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Քոչարյան. «Հայաստանը կողջունի Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ, եթե...»

Ստանալ կարճ հղումը

Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին։ Այսօր նման հայտարարություն արեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` միաժամանակ նշելով, թե որ դեպքում է պաշտոնական Երևանը պատրաստ անել դա։

Շավարշ Քոչարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Բաքու այցելության ժամանակ արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանը ուրախ կլինի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին։

«Ադրբեջանի ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ կողջունվի, եթե Ադրբեջանը կատարի ԵԱՏՄ թե՛ դիտորդ և թե՛ անդամ պետությունների համար սահմանված պարտավորությունները»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է վերացնի Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակումը, դադարեցնի թշնամական գործողությունները և վերջ տա հայատյացությանը։