ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Արամյան. «Կառավարությունը պետպարտքի նոր շեմ կսահմանի»

Ստանալ կարճ հղումը

Կառավարությունն առաջարկում է պետական պարտքի նոր շեմ սահմանել։ Գործադիրն այսօր հաստատել է ֆինանսների նախարարության առաջարկած օրենքի փոփոխությունների նախագիծը։

Վարդան Արամյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր շեմ սահմանել պարտք-ՀՆԱ հարաբերակցության համար։ Գործող 50 և 60 տոկոսանոց շեմերին կավելանա ևս մեկը 40 տոկոսանոց շեմը։

Կառավարության նիստի ավարտին, մեկնաբանելով նոր օրենքի պահանջը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ սա խիստ կոշտ մոտեցում է:

«Մենք առաջարկում ենք նշել երեք շեմ՝ 40%, 50% և 60%: Եթե պարտքը ՀՆԱ-ի 40%-ից ավելին է, պետք է աշխատի այն նորմը, որ կապիտալ ծախսերը պետք է ավելին լինեն, քան պակասուրդը, եթե 50%-ից ավելին է, պայմանները պետք է ավելի կոշտացնել»,- ասաց նա։

Ըստ նախարարի` ՀՆԱ-ի 60%-ը գերազանցելու դեպքում կանոններն էլ ավելի են խստացվում, և ընթացիկ ծախսերը կապվում են նաև ներքին եկամուտների հետ։

Պետպարտքն ավելացնելու դեպքում, Արամյանի խոսքով, պետությունը պետք է կապիտալ ներդրումներ կատարի, որպեսզի եկամուտներն ավելին լինեն, քան դեֆիցիտը։ Իսկ եթե ցուցանիշներն անկում են արձանագրում, պետք է միջոցներ ձեռնարկի այդ վիճակից դուրս գալու համար, նախևառաջ կրճատի ընթացիկ ծախսերը։