ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Հակոբյան. «Նախագահը, կարծես, հաշվետվություն է ներկայացնում` առանց պաշտոնական ձևակերպման»

Ստանալ կարճ հղումը

Արմենիա հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին տված ՀՀ նախագահի բացառիկ հարցազրույցի մեսիջներն է Sputnik Արմենիայի հետ զրույցում առանձնացնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Վիգեն Հակոբյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Նրա կարծիքով` նախագահի հարցազրույցը օրգանական շարունակություն է նրա վերջին ամիսների հանդիպումների և քննարկումների։

«Ավարտին է մոտենում իր` նախագահի պաշտոնում պաշտոնավարելու 2–րդ ժամանակաշրջանը և նա, կարծես, հաշվետվություն է ներկայացնում` առանց պաշտոնական ձևակերպման։

Հարցազրույցի ամենագլխավոր մեսիջն այն էր, որ եթե մինչև հիմա բանակի հարցում առաջնորդվում էինք` ինչ հնարավորություն ունենք, այն էլ անում ենք կարգախոսով, հիմա առաջնորդվելու ենք` ինչ անհրաժեշտ է, դրա համար պետք է գտնել միջոցներ կարգախոսով»,–ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` բանակի հարցի շուրջ փոխվում է փիլիսոփայությունը, որը կարևոր փոփոխություն է, փոխվում է յոլա գնալու քաղաքականությունը։