ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Սարիբեկյան. «Հայաստանում ավելի շատ մարդիկ են սկսել իրենց որսորդ անվանել»

Ստանալ կարճ հղումը

Հայաստանում որսի հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ սկսել են իրենց որսորդ անվանել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց լրագրող, որսորդ Էդուարդ Սարիբեկյանը։

Էդուարդ Սարիբեկյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Վերջերս համացանցում մեծ աղմուկ են բարձրացրել որսի լուսանկարները, որոնցում ներկայացված են սպանված կենդանիների ներքին օրգանները, կտրված գլուխները։ Դրանք որսորդ Էդուարդ Սարիբեկյանն այլանդակ է համարում։

Նրա խոսքով` գոյություն ունի «որսի էթիկա» հասկացություն։

«Բոլոր գրագետ որսորդները, երբ իրենց որսը լուսանկարում են, հետևում են որոշակի նորմերի` ինչպես պետք է ընկած լինի լեշը, ինչպես ցույց տա եղջյուրները և այլն», — ասում է Սարիբեկյանը։

Այն որ նման դեպքերը ջրի երես են դուրս գալիս հենց սոցիալական ցանցերի միջոցով, Սարիբեկյանի համոզմամբ, նշանակում է, որ կա մարդկանց խումբ, որը զբաղվում է մոնիտորինգով, գտնում նման լուսանկարները։ Բայց այս մարդկանց ևս որսորդն այնքան էլ չի վստահում, քանի որ իր համոզմամբ, բնապահպանները պետք է պայքարեն իրենց «որսորդ» կոչող մարդկանց անօրինական գործունեության դեմ և ոչ թե ուղղակի շատախոսեն։