ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Տոնոյան. «Իրանը կարևորում է Հայաստանի դերի բարձրացումը»

Ստանալ կարճ հղումը

Հայ–իրանական հարաբերությունները պետք է քաղաքականից տեղափոխվեն նաև տնտեսական դաշտ։ Spytnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Արտյոմ Տոնոյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Հայ-իրանական հարաբերություններում ընթացող նոր իրողությունները ցույց են տալիս, որ ժամանակն է` դրանք քաղաքականից տեղափոխվեն նաև տնտեսական դաշտ։ Spytnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«2017թ-ի ընթացքում հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներով անընդհատ խոսվում էր Իրանի հետ տնտեսական ծրագրերի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակությունների մասին, այն դեպքում, երբ Իրանը Հարավային Կովկասում վարում է հավասարակշիռ քաղաքականություն»,- ասաց իրանագետը։

Այս տեսակետից, նրա խոսքով, Իրանը կարևորում է նաև Հայաստանի դերի բարձրացումը` հաշվի առնելով այն տնտեսական բլոկները, որոնց անդամակցում է Հայաստանը։

Իրանագետը հատկապես ընդգծում է ԵԱՏՄ և ԵՄ դերը այդ համագործակցության համատեքստում։