ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Բոշյան. «2018-ին ահաբեկչությունը կշարունակի սպառնալ աշխարհին»

Ստանալ կարճ հղումը

Մերձավոր Արևելքում լարվածությունը կշարունակվի, ահաբեկչությունը չի նահանջի։ Փորձագետ Արման Բոշյանը 2018-ի վերաբերյալ կանխատեսումներ է անում։

Արման Բոշյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Հաջորդ տարի դարձյալ լարումներ կլինեն Մերձավոր Արևելքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, կանխատեսելով 2018-ի համաշխարհային հիմնական զարգացումները` ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

«Թրամփի` Երուսաղեմի վերաբերյալ որոշումը շատ լուրջ հարված էր տարածաշրջանի կայուն իրավիճակին։ Այսինքն` պատերազմի և տարածաշրջանում թեժ իրավիճակի առաջացման պատճառներից մեկն է հանդիսանալու»,- ասաց նա։

Բոշյանը չբացառեց, որ աշխարհում կարող են ի հայտ գալ նաև նոր ահաբեկչական կազմակերպություններ, որոնք հանդիսանում են ինչ-ինչ աշխարհաքաղաքական հարցեր լուծելու գործիք։