ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Տոնոյան. «Հայաստանին ձեռնտու է գործ ունենալ կայուն և խաղաղ Իրանի հետ»

Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Իրան գործակցություն

Հայ-իրանական ծրագրերը Իրանում այս պահին տիրող իրավիճակից չեն տուժի: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Արտյոմ Տոնոյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Իրանում իրավիճակն այն աստիճան լարված չէ, որ ազդի հայ-իրանական համատեղ ծրագրերի իրագործման վրա: Այսպես է կարծում իրանագետ Արտյոմ Տոնոյանը: «Հայաստանի համար, իհարկե, ցանկալի է շարունակել իր ծրագրերն ավելի կայուն ու խաղաղ Իրանի հետ: Բնական է, որ այդ պարագայում հայ-իրանական հարաբերություններն ավելի հեշտ կզարգանան»,- ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ Հայաստանին ձեռնտու է գործ ունենալ կայուն և խաղաղ Իրանի հետ:

Անդրադառնալով Իրանի նախկին նախագահի ձերբակալման մասին երեկ տարածված լուրերին` Արսեն Տոնոյանն ասել է, որ դրանք արժանահավատ չի համարում: