ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Տոնոյան. «Երեխաների համար հեքիաթ կկարդան Հայաստանում առաքելություն իրականացնող դեսպանները»

Ստանալ կարճ հղումը

«Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի» նախագահ, Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ արդեն 14–րդ տարին է, որ կազմակերպվում է մանկապատանեկան գրքի տոնավաճառը։

Ռուզան Տոնոյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Այս տարի էլ փետրվարյան այս օրերին` 17–21–ը, հնգօրյա տոնավաճառ ենք կազմակերպում։ Նաև փետրվարի 19–ին` Թումանյանի ծննդյան օրը, որը վերջին տարիներին նշանավորվում է գիրք նվիրելու ավանդույթով։ Այս տոնավաճառում ներկայացվում են հայաստանյան առաջատար հրատարակիչների  վերջին տարիներին հրատարակած մանկապատանեկան գրքերը»,–ասում է Տոնոյանը։

Նրա խոսքով` այդ օրերին տոնավաճառին ներկա են գտնվելու նաև մանկագիրները, որոնք կընթերցեն իրենց գործերը։ Երեխաների համար հեքիաթ կկարդան նաև Հայաստանում իրենց առաքելությունն իրականացնող դեսպանները։