ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Էնֆիաջյան. Քնեսեթի 28 պատգամավորի`Ցեղասպանության դատապարտմանը կողմ քվեարկելը ձեռքբերում է

Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն

Մեր այցը Երուսաղեմ համընկավ Քնեսեթում Հայոց ցեղասպանության օրը նշելու բանաձևի քննարկման հետ, և մենք հնարավորություն ունեցանք պարոն Լապիդի հետ շփվել և մի քանի կարևոր շեշտադրումներ մտցնել, որը նա կիրառեց իր խոսքում։

Վահե Էնֆիաջյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«28 պատգամավոր է կողմ քվեարկել այս բանաձևին, 43–ը` դեմ։ Տարբեր ժամանակներում է այս հարցը Քնեսեթում քննարկման առարկա դարձել, բայց այսպիսի թվեր դեռ չեն գրանցվել։ Սա մեր համայնքի լոբբիստական աշխատանքի արդյունքն է նաև»,–ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով` Քնեսեթի 28 պատգամավորի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտմանը կողմ քվեարկելն արդեն իսկ ձեռքբերում է ։