Մարգարյան. «Տնտեսական աճի այս պայմաններում գործազրկության բարձր ցուցանիշը պահպանվում է»
Ստանալ կարճ հղումը
Ընդդիմությունը քաղաքական իր օրակարգն ունի և ձևավորում է շատ կարևոր հանրային ճնշման հաթակ։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Ատոմ Մարգարյան
Ваш браузер не поддерживает HTML5 аудио
«Խոսելով դրականի մասին` պետք է նշենք այն պրոբլեմները, որ շարունակում են չլուծված մնալ, օրինակ` գործազրկության բարձր մակարդակը։ Աննախադեպ է, որ տնտեսական աճի այս պայմաններում գործազրկության բարձր ցուցանիշը պահպանվում է»,-ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` բնական է, որ այս իրավիճակն է քննադատությունների թիրախ է դարձել, բայց ամենակարևոր գործոնը, որ նպաստում է որևէ կառավարության հաջողությանը, որևէ քաղաքական ուժի և հասարակության առաջնընթացին, քաղաքական հանդուրժողականությունն է և երկխոսության գնալու պատրաստակամությունը։