ՌԱԴԻՈ
© Sputnik /

Համբարձումյան. «Ծայրահեղ մոտեցումները պետք է մեղմացնել և, անպայման, ճանապարհ կգտնվի»

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արսեն Համբարձումյանը Sputnik Արմենիայի եթերում ցավով արձանագրեց, որ զարգացումներն ընթացան ամենաանցանկալի տարբերակով, ինչի մասին քանիցս զգուշացրել են, որպեսզի չլինի այն վիճակը, ինչ կա այսօր։

Արսեն Համբարձումյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Երեկ և նախորդ օրերին մենք փորձեցինք առավելագույնը ձեռնարկել, որպեսզի ընդհանուր քաղաքական հարթակ ձևավորվի հարցերի քննարկման և լուծումներ գտնելու համար, որովհետև հավատացած էինք և այսօր էլ հավատացած ենք, որ կարող ենք ընդհանուր հայտարարի գալ»,–ասաց Համբարձումյանը։

Պատգամավորի խոսքով` պարզապես ծայրահեղ մոտեցումները պետք է մեղմացնել և այդ պարագայում, անպայման, ճանապարհ կգտնվի։