ՌԱԴԻՈ
© Photo : official site of the ARFD

Առաքելյան. «Օրենք ստեղծելը ստեղծագործական աշխատանք է»

Ստանալ կարճ հղումը

ԱԺ ՀՅԴ խմբակցության նոր պատգամավոր Ռուզան Առաքելյանը գործող ԱԺ–ը համեմատել է նախորդ գումարման խորհրդարանի հետ։

Ռուզան Առաքելյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Օրենք ստեղծելը ստեղծագործական աշխատանք է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության նոր պատգամավոր Ռուզան Առաքելյանը։

«Չորրորդ գումարման ԱԺ–ում մեր խմբակցությունը շատ ավելի մեծ էր, աշխատանքն էլ շատ–շատ էր։ Այն ժամանակ մարտահրավերներն ուրիշ էին, առաջնահերթություններն այլ էին, հիմա իրավիճակ է փոխվել, դրություն է փոխվել։ Օրինաստեղծ աշխատանքի մեջ, ես կարծում եմ, հիմա շատ ավելի պետք է հետևենք աշխարհաքաղաքական գործընթացներին և նկատի ունենանք Հայաստանի այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը»,– համեմատելով գործող ու 4-րդ գումարման խորհրդարանները նշեց Ռուզան Առաքելյանը, ով աշխատել է նախորդ գումարման ԱԺ–ում։