ՌԱԴԻՈ
© Sputnik / Karen Yepremyan

Մարգարյան. «Եթե այսպես շարունակենք, միջազգային կառույցներից լրջագույն աջակցություն կլինի»

Ստանալ կարճ հղումը

Միջազգային հայտնի գործակալությունները, ռեյտինգավորող կազմակերպությունները շատ դրական են գնահատել մեր երկրի վերջին փոփոխությունները։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Ատոմ Մարգարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Նրանք, մասնավորապես, գրել են, որ քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը բերել է դրական արդյունքի, և տնտեսության մեջ ցնցումներ չեն եղել։ Բայց նշում են նաև, որ կա անորոշության բարձր մակարդակ։ Շատ կարևոր է, թե նոր վարչապետի և նոր կաբինետի «մեղրամիսը» որքանով անցնցում հանգուցալուծում կստանա»,–ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով` ընդհանուր տպավորությունն այն է, որ այս ձևով շարունակելու դեպքում, միջազգային կառույցներից լրջագույն աջակցություն կլինի։