ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Մելիքյան. «Արցախյան իշխանությունները մարդկանց վստահության որոշակի պաշար ունեն»

Ստանալ կարճ հղումը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադառնում է արցախյան վերջին իրադարձություններին։

Ռուբեն Մելիքյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Մելիքյանը վստահեցնում է, որ Արցախում բողոքի ակցիա իրականացնողների մեծամասնությունը տրամադրված է երկխոսության։

«Օրինակ երեկ` ամբողջ օրը Մշակույթի պալատի շենքում մարդիկ հնարավորություն ունեին իրենց բողոքները թղթին հանձնելու և հարյուրավոր մարդիկ այդ հնարավորությունից օգտվեցին», – փաստել է Մելիքյանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայստանյան հասարակական դաշտից, բացի քննադատություններից, ակնկալում է նաև աջակցություն միջազգային կառույցների տարաբնույթ ծրագրերում Արցախը ներգրավելու գործում։«Հայաստանյան ՀԿ–ները թող փորձեն միջազգային հարթակներում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ արցախյան հասարակական և պետական հաստատությունները դուրս չմնան այն բազմաթիվ ծրագրերից, որ իրականացվում են եվրոպական կառույցների շրջանակներում. արդյո՞ք նրանք  այս ուղղությամբ արել են ամեն հնարավորը»։