ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Փաշինյան. «Այո, սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է»

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Յուրաքանչյուր քննադատության մեջ կարելի է գտնել մի ռացիոնալ բան։ Այս մասին այսօր ԱԺ–ում, իր ելույթի ընթացքում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիլոլ Փաշինյան. շատ է ասվում, որ մեր ծրագրի մեջ չկան թվեր. մեր ծրագրի մեջ կան թվեր և այդ թիվը բազմաթիվ դեպքերում նույն է

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Ինչպիսին է լինելու Հայաստանում կոռումպացված պաշտոնյաների թիվը, ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0, ինչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների թիվը, ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0, Հայաստանում խոշոր բիզնեսն ամսական որքան պիտի վճարի ՀՀ վարչապետին, ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0, Հայաստանում քանի մենաշնորհ պիտի գոյություն ունենա, ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0»,- ասաց Փաշինյանը` անդրադառնալով այն մեղադրանքին, թե ծրագրում չկան թվեր:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ԱԺ ելույթներում հնչած այն տեսակետի հետ, թե ներկայացված ծրագիրը երազանքների ծրագիր է: