ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Զոհրաբյան. «Հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում»

Ստանալ կարճ հղումը

Այսօր ԱԺ–ում, կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ «Հանրապետական» պատգամավորների` ծրագրում թվեր չկան մեղադրանքին։

Նաիրա Զիրոյան. որոշեցի կրկին թերթել վերջին տարիներին Հանրապետական կառավարությունների՝ իրականություն չդարձած թվերն ու խոստումները

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Վերջին օրերին մամուլում հնչած  մի շարք էկզոտիկ մտքերի և լրջմիտ դեմքերով սնամեջ դատողություններին եմ ուզում անդրադառնալ։ Հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում, թիվ աղքատության կրճատման, թիվ տնտեսական աճի, թիվ գործազրկության աճի նվազման ու ներդրումների աճի։ Ես բացեցի և կարդացի վերջին տարիներին հանրապետական կառավարությունների «խալաստոյ կրակած»  և այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,–ասաց  Զոհրաբյանն ու ներկայացրեց նախորդ կառավարությունների չկատարած խոստումները։