ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Աշոտյան. «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»

Ստանալ կարճ հղումը

Վարչապետի ելույթը հավանեցի, ավելի լավ խոսեց, քան ծրագիրն է ներկայացված։ Այսօր ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսպես խոսեց Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին ՀՀԿ–ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյան. վարչապետի ելույթը ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, հարցուպատասխանն էլ լավն էր ծրագրից

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել։ Հակառակ պարագայում, բազմաթիվ` գոնե ոճաբանական խնդիրներ լուծված կլինեին։

Եթե ընդդիմադիր լինեիք, կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր։ Պատկերացնում եք` ի՜նչ կանեիք, ի՜նչ ելույթներ կունենայիք։ Անկեղծ խոստովանեք, որ մեզ մի քիչ նախանձում եք այս առիթը ունենալու համար։ Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»,–ասաց Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ–ական պատգամավորը նշեց, որ շատ լավ ծրագիր է, քանզի ոչ մի թիվ չեք նշել, ոչ մի պարտավորություն չեք վերցրել։ Նրա դիտարկմամբ` Արցախի խնդիրն այնպես է ձևակերպված, որ ոչ մեկ դրանից ոչինչ չի հասկանում։ «Տվեք մեզ Արցախյան կարգավորման հստակ բանաձևը»,–հավելեց Աշոտյանը։