ՌԱԴԻՈ
© Sputnik / Aram Nersesyan

Մարգարյան. «Արտադրողներին կախվածությունը ցանցային խանութներից լավ բանի չի բերում»

Ստանալ կարճ հղումը

Գյուղացիները բողոքում են՝ սուպերմարկետներն իրենցից միս այլևս չեն գնում, քանի որ նախկին 2 տոկոսի փոխարեն 20 տոկոս ԱԱՀ են վճարում։

Ատոմ Մարգարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Այս թեմայով Sputnik Արմենիան զրուցել է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։«Կառավարությունը ոչ միայն կարգավորման, այլ նաև վերահսկման իր մեխանիզմները պիտի կիրառի, ավելի թիրախավորի դեպի սուպերմարկետներ։

Շուկան ի վերջո պետք է կարգավորի, մրցակցային մեխանիզմները պետք է աշխատեն, և մարկետինգային, մատակարարման և վաճառքի կապերը, որ ունեն ցանցային խանութները, դրանք մրցակցային առավելություններ են, այդտեղ հարկավոր է ներդրումներ անել։ Չպետք է սպասել, որ գյուղացին կամ միջնորդը մատակարարեն խանութներին և խանութը վաճառի բարենպաստ, կամ ոչ այնքան բարենպաստ հարկային դաշտում, այլ նաև ինքը պետք է գնա դեպի արտադրություն»,–ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով` այսպիսի տենդեցներով են աշխարհում զարգանում ցանցային շուկաները։

Արտադրողները պետք է մտածեն, որ միակողմանի կախվածությունը ցանցային խանութներից լավ բանի չի բերում, պետք է իրենք ևս մտածեն իրենց բիզնես ծրագրերը դիվերսիֆիկացնելու և վաճառքի ցանցերը զանազան դարձնելու առումով աշխատեն։