ՌԱԴԻՈ
© Photo : provided by Hrayr Karapetyan

Կարապետյան. «Այս տարի Շիրակի մարզի դպրոցներում նախատեսվածից լավ արդյունք ունեցանք»

Ստանալ կարճ հղումը

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է մարզի դպրոցների մասին։

Հրայր Կարապետյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Այս տարի Շիրակի մարզում, ըստ նախատեսվածի, պետք է ունենայինք 3100 առաջին դասարանցի, բայց ունեցանք ավելի լավ արդյունք, գրանցեցինք 3132 առաջին դասարանցի։ Sputnik Արմենիային ասաց Հրայր Կարապետյանը։

«Վերջնական արդյունք կունենանք առաջիկա օրերին, բայց արդեն կարող ենք ասել, որ նախորդ տարվա համեմատ մոտ 100 աշակերտով աճել է առաջին դասարանցիների թիվը»,- նշեց նա։

Ըստ Կարապետյանի` ավարտողների և ընդունվողների հարաբերակցության առումով ընդհանուր թիվն ավելացել է մոտ 1500-2000-ով։