ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Քոչարյան. «Ռոբերտ Քոչարյանը շատ ճիշտ է գնահատել քաղաքական իրավիճակը»

Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է ՀՀ երկրորդ նախագահի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների համատեքստում տարածած հայտարարությունը և Blumberg-ին տված հարցազրույցի հիմնական շեշտադրումները:

Կարեն Քոչարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Քոչարյանն ինքը պարտվել չի սիրում. ա՛յ դրա համար ինքը չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին»: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 2-ի դեպքերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի  լայֆից հետո ժողովուրդը դուրս եկավ փողոց, Քոչարյանն, ըստ երևույթին հասկացավ, որ երկու ամսում հնարավոր չի ստեղծել այնպիսի ուժ, որը կկարողանա վարչապետի այժմյան վարկանիշի դեմն առնել:

Երկրորդ նախագահի վերադարձի տարբերակը, ըստ քաղտեխնոլոգի, կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի առաջարկած տարբերակը՝ նոր դեմքը: