ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants.

Մելիքյան. «1 գրամ ջուր Որոտանից դեպի Սևան չի գնացել»

Ստանալ կարճ հղումը

«Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Արփա–Սևան հիդրոհանգույցի խնդիրների մասին։

Ռոման Մելիքյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Արփա–Սևան թունելը, որն օրենքով առանձնահատուկ նշանակություն ունի և ի սկզբանե ստեղծվել է լրացուցիչ 165 մլն խմ ջուր Սևան հասցնելու համար, վերանորոգումից և 2004թ–ի պաշտոնական բացումից հետո ոչ մի լիտր ջուր չի տեղափոխել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը։

«Բացի մակերևութային ջրերից, որոնք մոտավորապես 6 մլն խմ են, 1 գրամ ջուր Որոտանից դեպի Սևան չի գնացել»,– ասաց Մելիքյանը։

Նա նաև փաստեց, այսօր բոլորը խոսում են Սևանից լրացուցիչ բաց թողնվող ջրի մասին, բայց ոչ ոք չի հիշում, որ 165 մլն խմ լրացուցիչ ջուր էլ պետք է Որոտանից տանել Սևան։