ՌԱԴԻՈ
© Sputnik / Andranik Ghazaryan

Չիչոյան. «Մեկ առողջություն կոնցեպտն ընդունված է միջազգային պրակտիկայում»

Ստանալ կարճ հղումը

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Եվա Չիչոյանը Sputnik Արմենիայի եթերում պատմում է «Մեկ առողջություն» կոալիցիայի նպատակների մասին:

Եվա Չիչոյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածությամբ ու դրա հետևանքով հայաստանցիների առողջությանը սպառնացող խնդիրներով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Եվա Չիչոյան:

«Կոալիցիայում միավորվել են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան, Էկոլոգիական հասարակական միությունը, Թռչնասերների կենտրոնը, Հույսի ճրագ և Թուխ մանուկ կազմակերպությունները», - մանրամասնեց Չիչոյանը:

Նա տեղեկացրեց, որ Մեկ առողջություն կոնցեպտը ընդունված է միջազգային պրակտիկայում և պատմեց նպատակների մասին: