ՌԱԴԻՈ
© Sputnik / Karen Yepremyan

Մարգարյան. «Մարդկանց հետաքրքրում է հատկապես խոստումների սոցիալական բաղադրիչը»

Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մատնանշում է այն ակնկալիքները, որ ունի հասարակությունը քարոզարշավի մասնակից ուժերից:

Ատոմ Մարգարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Մարդկանց հետաքրքրում է հատկապես խոստումների սոցիալական բաղադրիչը՝ թե աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների ինչպիսի փոփոխություններ ակնկալեն, կոմունալ ծառայությունների սակագների ինչ փոփոխություններ կլինեն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Այս իմաստով այս քարոզարշավին մասնակցող մեր քաղաքական ուժերը, կարելի է ասել, ժլատ են», - նշեց Մարգարյանը:

Փորձագետի տպավորությամբ «Իմ քայլը» դաշինքը ընդունել է նախորդ իշխանության էստաֆետը: Նրա կարծիքով չեն տարբերվում «Իմ քայլը» և ՀՀԿ-ն, երբ խոսք է լինում աշխատավարձերի և նպաստների էական բարձրացման մասին: