ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Բաբայան. «Բաքվի գնահատականները պարզապես ծիծաղելի են»

Ստանալ կարճ հղումը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։

Դավիթ Բաբայան. «Բաքվի գնահատականները պարզապես ծիծաղելի են»

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Բաբայանն անհիմն է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումները, թե հայկական կողմը սրում է իրավիճակը

Նրա խոսքով` նմանօրինակ հայտարարություններով Բաքուն ինքն է սրում իրավիճակը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ խոչընդոտը Ադրբեջանի քաղաքականությունն է»,-համոզված է Բաբայանը։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածին, ապա ըստ Բաբայանի` շատ կարևոր են Հայաստանի գործադիրի ծրագրում ամրագրված այն բոլոր դրույթները, որոնցով իշխանությունները վերահաստատում են, որ հանդիսանում են Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը։