Հռիփսիմե Հովակիմյան. «Կարծում եմ՝ մեծ մասը շատ վատ են ընդունել այն փաստը, որ Մակեդոնիայի անունը փոխվել է»
Ваш браузер не поддерживает HTML5 аудио
«Մակեդոնիայի նախկին հանրապետության անվանափոխությամբ ոչ բոլորն են այդ երկրում ուրախ, կարծում եմ` բնակիչների մեծ մասը շատ վատ է ընդունել այդ փաստը»,- Մակեդոնիան` Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ Sputnik Արմենիային հայտնեց Սկոպիեում բնակվող Հռիփսիմե Հովակիմյան-Կուզևսկան։
Մեր զրուցակցի խոսքով` հանրաքվեի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ հենց մակեդոնացիները չեն ցանկանում, որ անվանափոխություն իրականացվի, չնայած հարցը վերջնականապես լուծվեց Մակեդոնիայի խորհրդարանում։
«Երկրի անվան փոփոխությունը շատ մեծ քայլ էր, քանի որ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, ավելի դյուրին կլինի Հյուսիսային Մակեդոնիայի ճանապարհը դեպի Եվրամիություն»,- նշում է նա։
Ինչ վերաբերում է Հյուսիսային Մակեդոնիայում ապրող հայերին, Հովակիմյանի խոսքով, նրանց թիվն այդ երկրում այնքան էլ մեծ չէ, և ակտիվություն վերջին տարիներին այդքան էլ չի նկատվել։