ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Պետրոսյան. «Արհմիությունները պետք չլինեն գործատուի գրպանային կառույց և դառնան անկախ»

Ստանալ կարճ հղումը
7–րդ գումարման Ազգային ժողով

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Պրոֆմիությունների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծի և ԱԺ–ում դրա տապալման պատճառների մասին։

 

Գևորգ Պետրոսյան. «Արհմիությունները պետք է դադարեն գործատուի գրպանային կառույց լինելուց և դառնան անկախ»

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ Արհեստակցական միությունների մասին օրինագծում:

««Պուտյովկա» և 2 շիշ օղի բաժանող արհմիությունները պետք է ձևափոխվեն և իսկապես դառնան աշխատողի շահի պաշտպան»,–կարծում է Գևորգ Պետրոսյանը:

Խմբակցության պատգամավորը վստահ է՝ արհմիությունները պետք է լինեն անկախ մարմին՝ չունենալով որևէ տեսակի և, հատկապես, ֆինանսական կախվածություն գործատուից:

Աշխատողը պետք է ազատ լինի արհմիության ընտրության հարցում՝ ի հակադրություն գործող օրենքի և չանդամագրվի արհմիությանը հարկադրաբար: