ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Պիպոյան․ «Կաթնամթերքի շուկայում պետք է սահմանափակել խախտումներ անող բոլոր արտադրողներին»

Ստանալ կարճ հղումը

«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է կաթնամթերքի շուկայում խիստ վերահսկողության անհրաժեշտության մասին։

Բաբկեն Պիպոյան․ «Կաթնամթերքի շուկայում պետք է սահմանափակել խախտումներ անող բոլոր արտադորղներին»

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Կաթնամթերքի ոլորտում արդեն մի քանի անգամ մեծ ծավալով ստուգումներ են անցկացվել և խախտումներ հայտնաբերվել են գերակշիռ մասի մոտ»,- ասել է Պիպոյանը։  Կարևորը վերահսկողության գործիքակազմ և պետական դիրքորոշում ունենալն է։

«Եթե չես կարողացել ներդնել անվտանգության համակարգ, ուրեմն չես կարողացել վերահսկել, իսկ  երաշխիքներ ամեն օրվա խմբաքանակի համար հնարավոր չէ տալ։ Այսինքն՝ պետք ունենանք պետական և հանրային խիստ վերահսկողություն»,-շեշտել է Պիպոյանը։