Արտավազդ Մինասյան․ «Կարող ես ցանկացած տեղից՝ անկումբից, ռեստորանից խոսել ղեկավարի հետ՝ չմատնելով տեղդ»
Ваш браузер не поддерживает HTML5 аудио
Ըստ ստրատափի հեղինակի՝ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա վիդեոզանգի ժամանակ կտրել ամբողջ ֆոնը և թողնել միայն մարդու պատկերը, ավելին, հետևի ֆոնը փոխել ցանկացած ֆոնով։
«Արդյունքում մարդը հնարավորություն կունենա ցանկացած տեղից զանգ անել։ Կարող ես ցանկացած տեղից ակումբից, ռեստորանից խոսել ղեկավարի հետ և նա չի իմանա, թե դու որտեղ ես՝ տանը, աշխատավայրում, թե ռեստորանում»,- ասում է Մինասյանը։
Ընկերությունը, մինչ այս նորամուծությունը, հայտնի էր աղմուկի մաքրման ծրագրով՝ Krisp-ով։ Ծրագիրը, որը միակն է մեր երկրում, իսկ աշխարհում ունի միայն մեկ մրցակից, թույլ է տալիս աղմկոտ վայրից զանգ կատարել և մաքուր ձայն ստանալ։
2 ամսից անաղմուկ ծրագիրը հասկանալի կլինի նաև android և ios համակարգերի համար, իսկ վիդեոզանգի նոր տեխնոլոգիան՝ մինչև տարեվերջ։