ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Բոզոյան. «Փաշինյանը մուռ է հանում երկրորդ նախագահից»

Ստանալ կարճ հղումը

Հայտարարելով, որ հարյուր տոկոսով կատարել է խոստումները` Նիկոլ Փաշինյանը մեծացնում է իր նկատմամբ անվստահության ալիքը։ Sputnik Արմենիայի հետ եթերում այս մասին ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` ընդգծելով, որ շատ խոստումներ չեն կատարվել, այդ թվում քաղբանտարկյալներ չունենալու մասով։

Երվանդ Բոզոյան. «Քաղաքական մոտիվացիոն խնդիր կա. Փաշինյանը մուռ է հանում երկրորդ նախագահից»

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Երվանդ Բոզոյանը նշում է, որ Փաշինյանն ազատեց նախկին ռեժիմից քաղբանտարկյալներին, բայց քայլ արեց` նույնիսկ չգիտակցելով, որ նոր քաղբանտարկյալների շարք է փորձում մտցնել. խոսքը երկրորդ նախագահի մասին է։

«Այն ինչ կատարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ակնհայտ քաղաքականապես մոտիվացված գործողություն է։ Փաշինյանը մուռ է հանում։ Կա ընտրովի մոտեցում»,– ասում է Բոզոյանը։

Քաղաքագետի գնահատմամբ` պարզ երևում է, որ Փաշինյանը չի ցանկանում իր նախկին գործընկերոջ դեմ նույն գործը վերաբացել (1996թ–ին Սահմանադրական կարգի տապալում) և ճիշտ հակառակը` իր քաղաքական հակառակորդի դեմ է վերաբացում գործը (2008թ–ին Սահմանադրական կարգի տապալում), ինչը ցույց է տալիս, որ վարչապետն ունի ընդգծված կանխակալ վերաբերմունք։