ՌԱԴԻՈ
© Sputnik / Aram Nersesyan ,

Գրիգորյան. «Տավուշի մարզում ծառահատման ապօրինի դեպքերը հասցվել են նվազագույնի»

Ստանալ կարճ հղումը

Գրիգորյան «Տավուշի մարզում ծառահատման ապօրինի դեպքերը հասցվել են նվազագույնի»

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

ՀՀ Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ապօրինի ծառահատումների դեմ պայքարի և մարզային նոր ծրագրերի իրագործման մասին։

Ըստ Նիկոլայ Գրիգորյանի՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը չի ավարտվել։

«Մարզպետն ամեն օր հետևում է ոստիկանության տեղեկագրերին և անմիջական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ»,-վստահեցնում է Գրիգորյանը։

Մարզպետի խորհրդականը հավաստիացնում է, որ ապօրինի ծառահատումները կանխելու, բացահայտելու ուղղությամբ ստուգումները շարունակվում են։

«Ուժեղացված ծառայություն է իրականացվում մարզի հանգուցային ավտոճանապարհներին վրա և պետք է նշել, որ ծառահատման ապօրինի դեպքերը հասցվել են նվազագույնի»,-ասում է մարզպետի խորհրդականը։

Նիկոլայ Գրիգորյանը փաստում է, որ յուրաքանչյուր օրվա ընթացքում ստուգումներով արձանագրվում է 2-3 դեպք։ «Նախկինում այդ թվերը տասնյակ անգամներով ավելի մեծ էին, և դժվար էր այդ ամենը վերահսկել, քանի որ համատարած բնույթ էր կրում, ու ծառերի սպանդ էր իրականացվում»,-ընդգծում է նա:

Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը

Նրա խոսքով, իրավապահներն այսօր հետևողական պայքար են տանում անտառագողերի դեմ։ Ըստ Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի՝ անտառագողերի դեմ պայքարը համակարգի դեմ պայքար է։ 

Ըստ թեմայի

Տավուշի մարզից ապօրինի փայտ տեղափոխող վարորդը հարվածել է ոստիկանության մեքենային ու փախել
Կաշառք և ապօրինի ծառահատում. հանցախմբում նաև ոստիկան կա. ԱԱԾ նոր բացահայտումը
Դավթաշենում ծառահատում իրականացրած անձինք ամենախիստ պատժին կարժանանան