ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Պաշտոնական Երևանը չի ընդդիմանում Արցախի ադրբեջանական համայնքի գործոնին. Մելիք–Շահնազարյան

Ստանալ կարճ հղումը

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ղարաբաղյան բանակցություններում այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներգրավվածության խնդրին։

Մելիք–Շահնազարյան. Պաշտոնական Երևանը չի ընդդիմանում Արցախի ադրբեջանական համայնքի գործոնին

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Քաղաքագետն արձանագրում է, որ ադրբեջանական կողմը բավական ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի Արցախի այսպես կոչված ադրբեջանական համայնքը հետզհետե դառնա գործոն և սկսի մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններին։

«Իրենք մեկ տարի առաջ փոխել են այդ համայնքի ղեկավարին, նրա տեղում նշանակել փորձառու դիվանագետի, ով տիրապետում է լեզուների ու կարողանում է շատ հեշտ շփվել արևմտյան գործընկերների հետ։ Ադրբեջանցիները վերջին երկու–երեք ամիսների ընթացքում հասել են նրան, որ այսպես կոչված ադրբեջանական համայնքը ճանաչում ստանա Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,– նշում է քաղաքագետը։

Մելիք–Շահնազարյանի համար շատ վիրավորական է ու տարակուսելի, որ Ադրբեջանում ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի դեսպանները հանդիպում են Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ և պայմանավորվում հաջորդ հանդիպումն անցկացնել Արցախում։

«Այսինքն` նրանց ճանաչում են որպես գործոն։ Ադրբեջանը փաստացի գնում է երկրորդ քայլին` ցանկանալով խաղարկել նաև իբր Ղարաբաղից ընտրված պատգամավորի հանգամանքը։ Ու երբ Անջեյ Կասպրչիկը հանդիպում է նրա հետ, դա ևս մեկ տագնապ է, որ փաստացի բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվում, և ցավոք սրտի պաշտոնական Երևանը դրան չի ընդդիմանում»,– մտահոգված ասում է քաղաքագետը։

Ըստ նրա` երբ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, ադրբեջանցիները դրան դեմ չեն և դրան հակակշիռ բարձրացնում են իրենց համայնքի խնդիրը։ Քաղաքագետին ավելի շատ անհանգստացրել է այն, որ ադրբեջանցիները բարձրացնում են համայնքի դերակատարությունը, հանդիպում կազմակերպում տարբեր դիվանագետների հետ, իսկ, օրինակ, մեր արտգործնախարարը Արցախի իշխանությունների մասին խոսում է ոչ թե որպես պետության իշխանությունների, այլ Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների։

Փաշինյանն Ալիևին տեղը դրեց` հիշեցնելով, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա

Քաղաքագետի համոզմամբ` երբ ասում են ընտրյալ ներկայացուցիչներ, ոչ թե իշխանություններ, ապա ենթադրվում է, որ այդտեղ պետք է լինեն նաև ադրբեջանցիներ։

Ըստ թեմայի

Ադրբեջանը 1100 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու համար 14 թեկնածու է գրանցվել
Ի՞նչ են մտածում քաղաքացիները զինծառայողների մահվան դեպքերի մասին. հարցախույզ Երևանում