ՌԱԴԻՈ
© Photo : provided by Samvel Hovhannisyan

Ի՞նչ կլինի, եթե ՊՊԾ–ն առանձնանա ԱԱԾ–ից. գեներալ–մայորը ներկայացնում է խնդիրները

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՊՊԾ պետի նախկին տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին դարձնելու նախագծին։

Հովհաննիսյան. «Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ–ից առանձնացնելը նպատակահարմար չէ»

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Սամվել Հովհաննիսյանը կարծում է, որ ՊՊԾ–ն ԱԱԾ–ից առանձնացնելը նպատակահարմար չէ`հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքում կատարվող փոփոխություններից հետո անմիջապես առաջ կգան նաև կառուցվածքային փոփոխություններ, այսինքն`նոր ստորաբաժանումների ձևավորումներ, անձնակազմի թվաքանակի ավելացում, ինչն իր հետ զուգահեռաբար կբերի լրացուցիչ ֆինանսական ծախսեր։

«Ավելի քան ինը տարի աշխատել եմ այդ համակարգում որպես ծառայության պետի տեղակալ, և փոխհամագործակցությունը ԱԱԾ–ի հետ եղել է շատ արդյունավետ բոլոր ուղղություններով։ Կարծում եմ, որ հիմա էլ աշխատանքները շարունակվում են նույն ոգով և ոճով։ Այստեղ կա խնդիր` կապված կադրերի ընտրության, նրանց ընդունման և կադրերի նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունների հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետը։

Հովհաննիսյանի խոսքով` նախկինում ամբողջ կադրային բազան գտնվում էր ԱԱԾ վերահսկողության տակ, կադրերն ընտրվում էին և համակարգ ընդունվում` անցնելով այդ ֆիլտրը, ինչն ավելի արդյունավետ էր, մինչդեռ հիմա փոփոխությունները, ըստ նրա, անխուսափելիորեն կբերեն նաև նորմատիվ իրավական բազայի փոփոխման, ինչը երկարատև աշխատանք է ու բեռ։

«Համենայնդեպս այս փուլում ԱԱԾ–ի հետ աշխատանքը պետք է նորմալ լինի։ Տեսնելով տարբեր միջոցառումներում ընդգրկված ուժերին`չգիտեմ, թե ինչ անհրաժեշտություն է առաջացել այդ ծառայությունն ԱԱԾ–ից առանձնացնելու։ Չեմ հասկանում, թե որն է այս օրենքում հապճեպ փոփոխություններ անելու հիմքը»,– նշեց ՊՊԾ պետի նախկին տեղակալը։

Պետական պահպանության ծառայությունը կենթարկվի վարչապետին, ԱԺ նախագահն էլ բժիշկ կունենա

Հովհաննիսյանի կարծիքով` բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովելու գործում օպերատիվ միջոցառումներ իրականացնելու առումով ԱԱԾ–ն ունի մեծ լումա և այդ կառույցի կողմից տրամադրվող ինֆորմացիան մշակման, քննարկման և իրականացման փուլում համատեղ գործողությունների համատեքստում առավել բարենպաստ է ու ցանկալի։

Գեներալ–մայորի համոզմամբ` ավելի ցանկալի կլինի, եթե Պետական պահպանության ծառայության մեջ ընդգրկվեն կինոլոգիական ծառայությունը, պատվո պահակախումբը, որը գտնվում է ՊՆ–ի կազմում և հիմնականում օգտագործվում է պետական, պաշտոնական արարողությունների ժամանակ և ՀՀ զինված ուժերի նվագախումբը։

Նշենք, որ ԱԱԾ–ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել ու Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ–ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին։

Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան

Ըստ թեմայի

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին
Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար