Տարածաշրջան
© CC BY-SA 2.0 / Anna Zvereva / ATR 72-500

Իրանի ավիավթարի պատճառով բոլոր 66 անձինք զոհվել են. ՀՀ ԱԳՆ-ը պարզել է հայերի առկայությունը

Ստանալ կարճ հղումը

ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանատան տվյալներով՝ Իրանում կործանված ինքնաթիռում հայեր չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Իրանում Հայաստանի դեսպանատունը հայտարարել է, որ վթարի ենթարկված ATR 72 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չեն եղել։

«Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին», — ասվում է հաղորդագրությունում, որը տարածել է Հայաստանի ԱԳՆ-ն` Twitter-ի իր  միկրոբլոգում։

Փետրվարի 18-ին Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեմիրոմ քաղաքի շրջանում։ Ինքնաթիռում եղել է 66 մարդ, որոնք բոլորը զոհվել են։