Տարածաշրջան
© Photo : press office of the President of Georgia

Հայերին և վրացիներին մեծ սերն է կապում. Վրաստանի նախագահը հանդիպել է Փաշինյանի հետ

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վստահ է, որ հայ-վրացական հարաբերություններին նոր խթան կհաղորդվի։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայերին և վրացիներին դարեր շարունակ կապում են մեծ սերն և հարգանքը։ Այդ մասին ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը Facebook–ի իր պաշտոնական էջում։

«Ուրախ եմ հանդիպման համար, վստահ եմ, որ մեր բարեկամությունը նոր երանգ է ստացել։ Վրացիներին և հայերին դարերով կապում են մեծ սերը և հարգանքը», – ասել է Մարգվելաշվիլին։

Նա աշխատանքային ընթրիքի է հրավիրել հայկական պատվիրակությանը` Փաշինյանի գլխավորությամբ։

Իր հերթին Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Վրաստանի նախագահի հետ հանդիպելը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից մեկնարկել է Հայաստանի վարչապետի այցը Վրաստան։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։ Ավելի ուշ տեղի է ունեցել Փաշինյանի և Ջանելիձեի հանդիպումը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-26–ին տեղի էր ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Վրաստան։

Ըստ թեմայի

«Փաշինյանի այցը նոր արդյունքներ կտա Երևանին և Թբիլիսիին». Վրաստանի փոխվարչապետ
Թբիլիսին նաև իմ քաղաքն է. Սարգսյանը պատմեց Վրաստանի հետ ունեցած իր կապերի մասին
«Պատմական իրադարձություն». Վրաստանի նախագահը` Սարգսյանի այցի մասին