Տարածաշրջան
© Sputnik / Hüseyin Hayatsever

Թուրքիայում աշխատանքից ազատել են 18 632 պետական աշխատողի

Ստանալ կարճ հղումը

Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու ու երկրի ազգային անվտանգությանը սպառնալու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Թուրքիայի իշխանությունները հուլիսի 8-ին որոշում են ընդունել, որով նախատեսվում է աշխատանքից ազատել 18.632 պետական աշխատողի, այդ թվում` ոստիկանների, զինվորականների ու ակադեմիկոսների, հայտնում է Անադոլու գործակալությունը:

Նշվում է, որ աշխատանքից հեռացվածների մեջ մեծ թիվ են կազմում ոստիկանները՝ 8.998 մարդ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու ու երկրի ազգային անվտանգությանը սպառնալու մեջ:

Հեռացվածների մեջ կան 3.077 զինծառայող, 1052 քաղծառայող՝ արդարադատության նախարարությունից, 649 ժանդարմ, 199 ակադեմիկոս և այլք:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2016թ. հուլիսից` անհաջող հեղաշրջման փորձից հետո, գտնվում է արտակարգ դրության ռեժիմում:

Արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 7 անգամ: Այս ընթացքում աշխատանքից հեռացվել է 110.000 աշխատող, ձերբակալվել է մոտ 80.000 մարդ:

Թուրքիայի իշխանությունները  հեղաշրջման տապալված փորձի համար մեղադրում են Միացյալ Նահանգներում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

Ըստ թեմայի

Ընտրություններ Թուրքիայում. ի՞նչ անակնկալ է պատրաստում ընդդիմությունը Էրդողանի համար
Կարո Փայլանը կխլի՞ Էրդողանի ձայները
Պանթուրքիստ Էրդողանի վերարտադրությունը. «խաչի ու կիսալուսնի» հակամարտությունը կօգնի՞ նրան
Հայոց ցեղասպանությունը 2–րդ պլան է անցել. Էրդողանի համար կարևոր է բռնապետությունն ամրացնել