Տարածաշրջան
© Sputnik / Али Кямал

Ձերբակալություններ Սումգայիթում. ծրագրված են եղել նոր անկարգություններ

Ստանալ կարճ հղումը

Ադրբեջանի իրավապահ մարմինները վստահ են, որ արմատականները կառավարվել են արտաքին ուժերի կողմից, որոնք ծրագրել են անկարգություններ։

   ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Սումգայիթում ձերբակալվել են արմատական կրոնական խմբերի 18 անդամներ և նրանց աջակցող ակտիվիստներ ռադիկալ ընդդիմությունից։ Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, հղում անելով իրավապահ մարմիններին, ձերբակալվածներն անկարգություններ էին ծրագրել, որոնք տեղի են ունեցել հուլիսի 3-ին և 10-ին Գանձակում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանի Գանձակ քաղաքում անկարգությունների պատճառով ձերբակալվել է 20 մարդ։ Հուլիսի 10-ին Գանձակ ում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք, ինչպես ենթադրում են ադրբեջանական իրավապահները, կազմակերպել է 150-200 հոգուց բաղկացած կրոնական ծայրահեղականների խումբը, խռովարարները սպանել են ոստիկանության երկու սպայի՝ գնդապետ Իլգար Բալակիշիևին և գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովին։

Ցուցարարները հանդես էին եկել քաղաքագլուխ Էլմար Վելիևի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներին աջակցելու օգտին։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Իրավապահ մարմինները, վերլուծելով ստացված տեղեկատվությունը, հատուկ միջոցառումների օգնությամբ  գտել են արմատականների կապերը և բացահայտել նրանց ծրագրերը։ Միայն դրանից հետո որոշում է ընդունվել նրանց ձերբակալելու մասին։

Հաղորդվում է, որ հատուկ գործողությունը շարունակվում է։