Տարածաշրջան
© Sputnik / Ashot Safaryan

Կրկին լարված է եղել Նախիջևանի սահմանին. հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Ստանալ կարճ հղումը

Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական ԶՈւ-ն պատասխանել է կրակով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Երեկ կրկին լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,–գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ` Նախիջևանի սահմանում տեղի ունեցած միջադեպից վիրավորում է ստացել ադրբեջանական ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիտ Ադալյադ օղլուն։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հատկապես լարվածություն է նկատվում հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ Փորձագետներն այն անվանել են «դիրքային պատերազմ» և նշել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բարելավել է իր դիրքերն իր հատվածում։

Իսկ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Դրան ի պատասխան, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին արձակել` թույլ չտալով, որ հակառակորդը կատարի իր խնդիրը: Հայաստանի զինված ուժերի արձակած կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել էր հակառակորդի դիրքերից մեկը:

Ըստ թեմայի

Հայաստանը պահանջում է դիտարկում անցկացնել Նախիջևանի սահմանին. Բալայան
Նախիջևանի թեման քննարկել են Տոնոյանն ու Կասպրչիկը
Նախիջևանի սահմանին լարումը շարունակվում է. ինչ տակտիկա պետք է ընտրի Հայաստանը
«Խրամատային տրամաբանություն». ՊՆ մամուլի քարտուղարը` Նախիջևանի իրավիճակի մասին
Նախիջևանի սահմանին տեղի ունեցածը կարող է կրկնվել. փորձագետը` վերջին «հրավառության» մասին
Ինչպես է այրվել ադրբեջանական դիրքը Նախիջևանի սահմանում. տեսանյութ