Տարածաշրջան
© Sputnik / Asatur Yesayants

Փաշինյանին պետք է Թուրքիա գործուղել. հայ պատվիրակները ներկայացրել են այցի արդյունքները

Ստանալ կարճ հղումը

Արագած Ախոյանի համոզմամբ` Թուրքիայի հայերը նույնպես սպասում են փոփոխությունների։ Իսկ հնագետ Հակոբ Սիմոնյանը կարծում է, որ մշակույթը երկու երկրների հասարակությունների միջև լավագույն կամուրջն է։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի հասարակությունը, մասնավորապես, այնտեղ ապրող հայերը դրական են գնահատում Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Արևմտահայկական ազգային կոնգրես» կազմակերպության խորհրդի անդամ Արագած Ախոյանը` ամփոփելով Թուրքիա կատարած այցի արդյունքները։

Որոշ օղակներում նույնիսկ կատակով ասում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է Թուրքիա գործուղել, որպեսզի նա այնտեղ էլ հեղափոխություն անի, նշեց Ախոյանը։

Միաժամանակ քաղաքական գործիչը կարծում է, որ գործող իշխանությունը զբաղված է «ապամոնտաժմամբ, այլ ոչ թե շինարարությամբ, բայց պետք է աշխատանք սկսել` ուղղված երկրի զարգացմանը»։

Ախոյանը նշեց, որ Թուրքիայի հայերի շարքում կարոտ է զգացվում ազգային արժեքների ու մշակույթի նկատմամբ։ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թուրքիա այցեր կազմակերպելու մասին, սակայն դրանք այժմ պետք է հաստատվեն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից։

Հնագետ Հակոբ Սիմոնյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում բարդ շրջան է։ Բոլոր պաշտոնյաները փորձում են գտնել իրենց և մատնանշել նախորդների սխալները, իսկ դա կարող է խանգարել երկրում ստեղծված շանսն իրագործելուն։ Հնագետը համոզված է, որ ներկա քաղաքական գործիչները պետք է գիտակցեն քաղաքական գործընթացներում մշակութային կապերի կարևորությունը։

Նրա խոսքով` աշխարհագրությունը ստիպում է Հայաստանին ու Թուրքիային որոնել իրար կողք խաղաղ ապրելու ուղիներ, և հենց մշակույթը կարող է կամուրջ դառնալ երկու երկրների հասարակությունների միջև։ Հայաստանի մտավորականության, մշակույթի գործիչների այցերը, ինչպես նաև նրանց կողմից կազմակերպած միջոցառումները նպաստում են ազգամիջյան երկխոսության զարգացմանը և օգնում քաղաքական գործընթացներին, կարծում է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 2009թ.–ին ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները, սակայն դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Բայց ինչպես հայերը, այնպես էլ թուրքերն այցեր են կատարում երկու ուղղություններով, հիմնականում զբոսաշրջային նպատակով։

Ըստ թեմայի

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած քաղաքացի են բռնել
«Թուրքական» ընտրություն. ով է Էրդողանի թիրախում, ում է պետք հայ-թուրքական սահմանի բացումը
Փայլանը բանտ է գնացել. գործնական հարցեր` հայ–թուրքական սահմանի բացման ջատագովի հետ
Նախագահի թեկնածուն խոստանում է բացել հայ–թուրքական սահմանը` հաղթելու դեպքում
Ինչպես թուրքական աղոթագորգը հայ էմիգրանտին հաջողակ գործարար դարձրեց
Հայկակա՞ն, թե՞ թուրքական սուրճ. հայ-թուրքական ընտանիքն իր բիզնեսն է զարգացնում Մինսկում